Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիվ է կորել. նա 4 երեխաների հայր է

Հասարակություն
vochxar_1

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.43-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում Սյունիքի մարզի Թասիկ գյուղի գյուղապետ Խ. Հովհաննիսյանից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 8-ի, ժամը 15.00-ի դրությամբ գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը նախիրը տարել է հարեւան Թանահատ գյուղին հարակից արոտավայր, երեկոյան չի վերադարձել և նրա մասին որևէ տեղեկատվություն չկա: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են ոստիկանները նաեւ տեղի բնակիչներ: Մ. Ղ-ն 4 երեխաների հայր է: Արմեն Հովակիմյան, Սիսիան