Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանն աշխատավայրում է, բայց որևէ մեկին հանդիպել չի ցանկանում

Կարևոր լուրեր Հասարակություն
c3548aa8a3cecfd34dce537f9e9cfdad

Բաց տիպի ռեժիմով պատիժը կրող դերասան Վարդան Պետրոսյանն այսօր առավոտյան առաջին անգամ գնացել է աշխատանքի «Օվացիա» պրոդյուսերական կենտրոն։ Հիշեցնենք, որ նրա աշխատանքային պայմանագիրը Քրեակատարողական վարչությունը հաստատել էր երեկ։ Առավոտից կենտրոն են այցելել տասնյակ լրագրողներ, սակայն դերասանը ոչ ոքի հետ չի ցանկացել հանդիպել։ Շենքի հսկիչն «Ա1+»-ին հայտնեց, որ միայն դերասանի թույլտվությամբ կարող է թողնել վերև բարձրանալ։ Սակայն Վարդան Պետրոսյանը դեռևս չի ցանկանում խոսել, մեկնաբանություն տալ։ Իսկ «Օվացիա»-ի աշխատակիցը բոլոր հեռախոսազանգերին նույն պատասխանն էր տալիս, թե կենտրոնի տնօրենը տեղում չէ, իսկ ինքը իրավասու չէ որևէ տեղեկություն տրամադրել։ Բաց տիպի ռեժիմի դեպքում դատապարտյալը կարող է առավոտյան 08.00-ից դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի, և երեկոյան 20.00-ին վերադառնալ այնտեղ։ Հիշեցնենք, որ դերասանին այս տարվա հունվարին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: