Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյանում 20 դպրոցական է թունավորվել

Հասարակություն
29938

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբերի 10-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի սաների թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացել: Նախնական տվյալներով՝ թունավորված դպրոցականները 20-ն են՝ հիմնականում հինգերորդ դասարանից բարձր տարիքի: Ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ: Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները: Մանրամասն տեղեկություններ կհայտնենք ավելի ուշ:  
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն