Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանի խոսքերից հետո Շահեն Հարությունյանին հրելով գցել են աստիճաններից (տեսանյութ)

Հասարակություն
shan

Այսօր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Դանիա հանդիպումից անմիջապես հետո Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանին եւ իր ընկերներին խաղի կարգադրիչները բռնի կերպով դուրս են հանել, որի հետեւանքով Շահեն Հարությունյանը ոտքի վնասվածք է ստացել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանի ընկեր Վազգեն Մանուկյանը. «Կարգադրիչները հրելով մեզ դուրս հանեցին։ Երբ մեզ հետ նման կերպ էին վարվում, ես մոտեցա ոստիկաններին, ասացի,որ միջամտեն եւ թույլ չտան, որպեսզի խաղի կարգադրիչներն այդպես հրելով մեզ դուրս հանեն, սակայն նրանցից ոչ մեկ ոչինչ չարեց։ Ոստիկաններից մեկը շրջվեց եւ մյուսին հարցրեց. «Խառնվե՞նք, թե չէ», եւ բացասական պատասխան ստանալով՝ չմիջամտեցին։ Անցած խաղի ժամանակ, երբ Շահենը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երեւի դրանից հետո լարված են իրենք։ Այսօր էլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ գալիս մեր դիմաց էին կանգնում՝ փակելով տեսադաշտը»։ Դավիթ Զախարյանը, ով եւս ներկա է եղել այս միջադեպին, պատմեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները խաղի ընթացքում խոչընդոտում էին իրենց ազատ տեղաշարժը. «Երբ հարցնում էինք, թե ինչու են խոչընդոտում մեր ազատ տեղաշարժը, ոստիկանները պատասխանում էին. «Գաղտնի օպերացիա են իրականացնում, որը շատ կարեւոր է ոստիկանների համար»։ Խաղի վերջում մեզ «Կարտոշկի մեշոկի» նման շպրտեցին դուրս։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Հրելու հետեւանքով Շահենը աստիճաններից ցած ընկավ։ Այդ պահին կարգադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ եղել է նաեւ մեկ ոստիկան»։ Շահեն Հարությունյանը այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Նշենք նաեւ, որ մինչ խաղը սկսվելը, Շահեն Հարությունյանին է մոտեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Շահեն Հարությունյանին ասել. «Շահեն, քեզ սեւ ցուցակ ենք գցելու։ Քո պատճառով ֆեդերացիայի վրա տուգանքներ են գալիս»։ Այս մասին մեզ փոխանցեցին Շահեն Հարությունյանի ընկերները։ 11994363_901019356644879_1536433945_n 11995626_901019349978213_1553259676_n 11992414_901019353311546_410059194_n