Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» և «Բավարիան» կաջակցեն փախստականներին

Սպորտ
sport

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել 1 մլն եվրո տրամադրել այն փախստականներին, որոնք վերջին ժամանակներին մասսայականորեն հաստատվել են Իսպանիայում: «Մենք ցանկանում ենք օգնել այն մարդկանց, որոնք ստիպված լքում են իրենց հայրենիքը, որպեսզի խուսափեն պատերազմից եւ մահից» - ասված է «թագավորական» ակումբի հայտարարության մեջ: Գերմանիայում նույնպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբը, որի ղեկավարությունն այժմ ճշտում է հատկացվելիք գումարի չափը: