Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրական փոփոխությունները անհամադրելի են ԵՏՄ անդամակցության հետ»

Քաղաքականություն
856f4549e996a7073070b890c2bed4a8

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դեմ է նոր Սահմանադրության նախագծին. «Որովհետեւ մեր խնդիրների պատճառը սահմանադրությունը չէ, մենք ենք խնդիրը, մենք պետք է օրինապաշտ լինենք»,- համոզված է սոցիոլոգը: Նա վստահ է, որ Սահմանադրության փոփոխմամբ մարդիկ կզրկվեն նախագահ ընտրելու ու ընտրվելու իրավունքից. «Մենք կընտրենք պարկի մեջ պատգմավորների մի խումբ, ՏԻՄ ղեկավարներ, որոնք էլ կընտրեն նախագահին, սա նշանակում է, որ մեր ձայնը հաշվի չեն առնի»: Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ՝ այս փոփոխությամբ ձայնից կզրկվի նաեւ ընդդիմությունը. «Եթե օրինակ ՀՀԿ մեծամասնություն լինի ԱԺ-ում ու ՏԻՄ ղեկավարների մեծ մասն էլ հանրապետական լինեն, ապա նախագահը կլինի հանրապետական, ու շանս չի լինի մյուսների համար»: Սահմանադրական փոփոխությունները անհամադրելի են նաեւ Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ. «Եթե ԵՏՄ երկրները նախագահական են, ինչո՞ւ ենք մենք խորհրդարանական, անհեթեթ է, որ մեր վարչապետը պետք է բանակցի նրանց նախագահների հետ»: «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը անցած տարի հարցումներ է կատարել՝ պարզելու համար, թե ժողովուրդն ինչ է մտածում նոր Սահմանադրության մասին: Հարցվածների 70 տոկոսը դեմ է եղել. «Բայց այդ ժամանակ պարզապես խոսակցություններ էին, ոչ մի նախագիծ չկար»: Այս տարվա հարցումները տեղի կունենան հոկտեմբերին: