Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանում ՀՀ դեսպանը համագործակցության առաջարկ է անում

Հասարակություն
leh1

Այս օրերին Լեհաստանի Լյուբլին քաղաքում ընթանում է Սննդի ամենամյա փառատոնը, որին ներկայացված են նաև Հայաստանի գինիներ, կոնյակներ, հյութեր, իսկ առանձին տաղավարներով հայկական անուշահամ ուտեսները ներկայացնում են Լյուբլինի հայկական համայնքի ներկայացուցիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։ leh2 Լեհաստանում ՀՀ դեսպան Է.Ղազարյանի, փառատոնի կազմակերպիչների և Լյուբլինի քաղաքային իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականին կայանալիք փառատոնը նվիրել Հայաստանին՝ առավել մեծ հնարավորություն ընձեռելով հայկական արտադրության սննդամթերքը, ավանդական ուտեստները Լյուբլինի բնակիչներին և քաղաքի հյուրերին ներկայացնելու համար: Փառատոնի շրջանակներում հնարավոր է կազմակերպել նաև հայկական երաժշտության համերգները և կինոդիտումներ՝ փառատոնի օրերին հայկական մշակույթը ներկայացնելու նպատակով: leh3 «Այս գաղափարով հետաքրքրվող և հաջորդ տարին կայանալիք փառատոնին մասնակցելու ցանկություն ունեցող Հայաստանի մեր գործընկերներին խնդրում ենք կապ հաստատել Լեհաստանում Հայաստանի դեսպանության հետ»,- գրել է դեսպանը: