Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողնաշարի խնդիրներով աղջիկները 5 անգամ ավելի են, քան տղաները

Քաղաքականություն
e7db469d69e9f0bcb7786ee046d63601

Դպրոցական երեխայի պայուսակը չպետք է լինի ավել քան 5 կգ. զգուշացնում է բժիշկ- օրթոպեդը, այլապես ողնաշարի տարբեր տեսակի հիվանդություններն անխուսափելի կլինեն։ «Իսկ տարրական դասարանների աշակերտների մոտ 2-2.5 կգ-ից ավել չպետք է լինի, ու ամենակարեւորը՝ ցանկացած տարիքում պայուսակը պետք է լինի երկթեւ, որպեսզի ծանրաբեռնվածությունը չլինի միակողմանի եւ ողնաշարի շեղումներ չլինեն»,- խորհուրդ է տալիս Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արարատ Նազանյանը: Բժիշկը ցավով է նշում, որ ողնաշարի խնդիրներով դիմող երեխաները շատ են: Ի դեպ, աղջիկները 5 անգամ ավելի են, քան տղաները. «Այս ամենին էլ ավելանում է երեխայի մտավոր ծանրաբեռնվածությունը եւ երեխան ուղղակի չի ուզում գնալ դպրոց: Պետք է խնդիրը ժամանակին լուծել»: Արարատ Նազանյանը կարեւորում է նաեւ երեխայի կոշիկների ընտրությունը. «Միջնային հատվածում պետք է լինի սուպինատր, հետեւի մասը պետքը լինի ամուր, իսկ կողքային բարձրությունը մինչեւ պճեղները, սա լավագույն ձեւն է: Սխալ կոշիկը կարող է հանգեցնել զսպանակային քայլքի շեղման»: Ինչ վերաբերում է երեխայի սննդին, ապա բժիշկը խորհուրդ է տալիս երեխաներին առավոտյան շատ չծանրաբեռնել, բայց նաեւ սոված դպրոց չուղարկել. նախընտրելի է կաթնամթերքը։