Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին ճգնաժամը մեղրամիսն է. կինը պետք է մշտապես զգացմունքները թարմացնի

Հասարակություն
սեքս

Հայաստանում սկսվել է հարսանիքների սեզոնը: Գեղեցիկ արարողություն, շքեղ նվերներ, հարսի շոր ու կարծես երազանքների իրականացում: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Այս ամենից հետո նորաստեղծ ընտանիքներում առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ: Հոգեբանները վստահեցնում են, որ բոլոր խնդիրները լուծում ունեն, սակայն դրա համար պետք է զույգերի գրագիտություն ու խոհեմություն. «Պետք է գիտակցենք, որ ընտանիքը դինամիկա է, որ ունի ճգնաժամեր, վերելքներ ու վայրէջքներ:Առաջին ճգնաժամը մեղրամիսն է, նոր-նոր են սկսում հարմարվել իրար, ու «ես»-երը դառնում են «մենք»: Երկրորդը առաջին երեխայի ծնունդն է. դա հոգեֆիզիոլոգիական խնդիր է, ամուսինը կարծում է, որ իրեն ավելի քիչ են ուշադրություն դարձնում: Երրորդը տարիքային ճգնաժամն է, ամենաշատ ամուսնալուծությունները հենց այս տարիքում են լինում»,- նշում է հոգեբանն ու հավելում, որ ամեն ինչում մեծ դեր ունի կինը, նա պետք է մշտապես զգացմունքները թարմացնի, այնպես անի, որ կիրքը երբեք չմարի: Բացի հոգեբանական խնդիրներից, նորապսակները նաեւ բազմաթիվ սեռական խնդիրներ են ունենում: Այս ամենից խուսափելու համար սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը խորհուրդ է տալիս պարզապես ամուսնությունից առաջ այցելել բժշկի. «Ցանկալի կլինի միասին դիմեն, որ գուցե համատեղելիության խնդիրներ կան, բայց դրանք լուծելի են, պարզապես պետք է չվախենալ ու դիմել: Նախկինում մեր պատին, որ տեսնում էին գրված սեքսապաթոլոգ, չէին մտնում, ո՞նց կլինի հայ տղամարդը գնա սեքսապաթոլոգի մոտ»,- ասում է բժիշկը՝ ուրախությամբ նշելով, որ այսօր արդեն կամաց-կամաց կարծրատիպը փոխվում է: