Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաքվում շտապ լողալ են սովորում». ադրբեջանագետ

Քաղաքականություն
MHM70236-copy

«Շանթ 2015» զորավարժությունները անցկացնում են պատերազմի վերսկսման պայմաններում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն՝ ավելացնելով. «Այժմ դիրքային պատերազմ է, որ բավական  երկար ժամանակ է՝ պարբերաբար անցկացվում է: Պատահական չէ, որ հիմա են անցկացվում այդ զինավարժությունները: Հիմա հայկական կողմում հանդարտություն է, մինչդեռ ադրբեջանական կողմում քաոտիկ վիճակ է»: Ըստ նրա՝ մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք պատերազմի, սակայն Ադրբեջանում այլ պատկեր է. «Այնտեղ այնքան են խոսում պատերազմի վերսկսման մասին, որ ադրբեջանցի ժողովուրդը չի հավատում ալիեւյան խոստումներին: Նրանք թեժ կետի են հասել ռազմաճակատում, իրենք իսկական ցայտնոտի մեջ են, եւ առաջին իսկ վառոդի հոտը առնելով՝ ադրբեջանական կողմում պանիկա է»: Պարոն Այվազյանի հավաստի տեղեկություններով՝ Բաքվում այժմ ռմբակոծություններից ապաստարաններ փնտրելու գործողություններ են. «Նրանք նաեւ շտապ լողալ են սովորում, որ Կասպից ծովով կարողանան փախչել: Իսկ մենք ցանկացած պահի պատերազմի վերսկսման պետք է սպասենք: Զինադադարը փաստացի խախտված է: Ձեզ անկեղծորեն ոչ ոք չի ասի՝ կոնկրետ երբ պատերազմը կրկին կվերսկսվի: Երեւանում եւս պետք է սկսենք վարժվել, որ ապաստարաններ պետք է փնտրենք: Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդն այդքան վախկոտ է, որ պատերազմի մասին լսի ու խուճապի մատնվի: Մեր ժողովուրդը չի ուզում պատերազմ»: