Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանթ-2015». գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ

Պաշտոնական
bc2e94cfa6631069a061e1611f878517

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է: Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ Նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ժամը 02:00-ին Ազգային ժողովն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ Նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստը գումարվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն