Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը պարտվեց Սերբիայում

Սպորտ
a1-serbia-hajastan

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը Նովի Սադում հանդիպեց Սերբիայի ընտրանու հետ:   Յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գոլ, դաշտի տերերը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարան: Սերբերից աչքի ընկավ Լյաիչը, իսկ առաջին գոլը սեփական դարպասը խփեց մեր թիմի պաշտպան Լեւոն Հայրապետյանը:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը 5-րդ պարտությունը կրեց «Եվրո-2016»-ի ընտրական փուլում եւ մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:   Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 7-ին: Այդ օրը մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Դանիայի ազգային թիմին, որն այսօր իր հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Ալբանիայի հավաքականի հետ՝ 0:0: