Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի Հայաստան»-ը անցկացնում է հերթական հանրահավաքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
screenshot00007

Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի հերթական հանրահավաքն է անցկացնում «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը։ Այսօր բողոքի ակցիային միացել են  Հիմնադիր խորհրդարանը և  «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության որոշ անդամներ։ Մոտ հինգ տասնյակ քաղաքացի եկել է իր բողոքի ձայնը բարձրացնելու ոչ միայն կապված էլեկտրաէներգիայի թանկացման, այլև ներկայիս իշխանությունների գործելաոճի վերաբերյալ։ Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշեց. «Գլխավոր խնդիրներից մեկը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն է»։ Այսօրվա հավաքին ներկա են նաև ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ screenshot00008 Հավաքին ելույթ ունեցան ոչ միայն նախաձեռնության անդամներն, այլև այն մարդիկ, ովքեր 40-օրյա պայքարի ընթացքում նրանց կողքին են եղել, սատարել։ Ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանն իր ելույթում նշեց, որ երեք նախագահների պաշտոնավարման ընթացքում էլ ժողովուրդն իր կյանքում բարելավում չի զգացել։ «Մարդ կա՝ 25 տարի է՝ չի ապրում։ Մենք 25 տարի սենց չարադատ դիմանում ենք՝ հույսով, որ Հայաստանը կդառնա ապահով, անկախ։ Բայց դրա հակառակն է կատարվում։ Այդ մարդիկ մտածում են միայն պաշտոնի մասին։ Թե ինչու է մեր իշխանությունն  էսքան թշնամաբար վերաբերվում էս ժողովրդին, ի՞նչ ենք արել մենք կամ ո՞ւմ շնորհիվա, որ էսօր դառել եք իշխանավոր»