Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական քաղաքականությանը խոչընդոտելու քայլեր չի ձեռնարկվում

Քաղաքականություն
screenshot00005

Ադրբեջանը, լարված պահելով սահմանային իրավիճակը, փորձում է առաջին հերթին փոխել քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային վերաբերմունքը հակամարտության շուրջ։ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի կարծիքով` Ադրբեջանը նաև փորձում է նոր հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ: Բանախոսը հենց դրանով է պայմանավորում վերջին օրերին սահմանային լարվածության տեղափոխումը հյուսիս՝ հայ-ադրբեջանական սահմանագիծ: Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, բանախոսը գրանցում է, որ արտաքին քաղաքականության տիրույթում հայկական գերատեսչությունը ադրբեջանական քաղաքականությանը խոչընդոտելու քայլեր չի ձեռնարկում: «Վերջին տարիներին, եթե մենք տեսնում ենք ռազմական քաղաքականություն, որը էֆեկտիվ է ես չեմ տեսնում այդ քաղաքականությունը կապված երկրների հետ հարաբերությունների մեջ։ Երբ որ Ռուսաստաննն արդեն սկսեց շատ ինտենսիվ նորագույն զենքեր վաճառել …նորագույն զենքը դա ուրիշ բան է, դա զենք է, որը Հայաստանն էլ չունի… դա լրջագույն խնդիր է, բայց ի՞նչ քաղաքականություն է վարվել, որ խոչընդոտի էդ քաղաքականությունը կամ մի ուրիշ հակակշիռ ստեղծվել…այ ես դա չեմ տեսնում»,-ասում է Մանվել Սարգսյանը: