Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության նահատակների սրբապատկերը կտարվի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հասարակություն
index1

Սեպտեմբերի 8-ին` Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին` ժամը 10:30-ին, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար: Սրբապատկերը օծվել է սույն թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ: Սրբապատկերը մայր եկեղեցում կմնա մեկ ամիս: unnamed7