Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լարվածությունը բավարար պատճառ չէ ռազմական դրություն հայտարարելու համար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar-Movses

«Տվյալ զորավարժությունների նպատակն է պարզել պետության և մեր ժողովրդի ներուժը հնարավոր պատերազմի ժամանակ, ինչպես նաև պարզել ղեկավար կազմի պատրաստվածությունը մարտական գործողությունների ժամանակ։ Հաջորդը՝ ստուգել նաև տնտեսության հնարավորությունները, տարբեր գերատեսչությունների ունակությունները, պետության պահուստներն ու հնարավորությունները։ Գնահատականների մասին դեռևս վաղ է խոսելը, վերջնական արդյունքները կամփոփվեն առաջիկայում»,- նշում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով «Շանթ-2015» պլանային զորավարժություններին։ Մովսես Հակոբյանի տեղեկացմամբ՝ այս զորավարժությունների շրջանակներում հայկական զինված ուժերը ունեն բոլոր տեսակի նյութական միջոցների 65 օրվա պահուստ։ Այս զորավարժություններին պատրաստվել են շուրջ 3 ամիս։ «Առաջնագծում լարվածություն կա, և վերջին երկու տարիների ընթացքում այդ լարվածությունը հետզհետե աճում է։ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու առաջնագծի լարվածության ուժեղացումը մոտ է այն իրավիճակին, ինչը մենք պատկերացնում էինք, սակայն դեռևս բավարար պատճառ չէ երկրում ռազմական դրություն հայտարարելու համար։ Այս զորավարժություններն ու հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարվածությունը բացարձակ զուգադիպություն է ։ «Շանթ-2015»-ը պլանավորվել էր դեռևս 2014թ-ի նոյեմբերին և թեման էլ նույնն էր, որևէ բան մեր նախնական ծրագրերի մեջ ու հիմա ՝ չի փոխվել»,- ասաց պարոն Հակոբյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի հարցին։ Մանրամասները՝ տեսանյութում