Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշավ դեպի Արարատ լեռ՝ սիրիահայ երեխաներին աջակցելու նպատակով

Հասարակություն
unnamed41

Ավան վարչական շրջանում գործող ցերեկային կենտրոնում տեղի ունեցավ կազմակերպության սիրիահայ շահառու ընտանիքների հանդիպումը ավստրալահայ Սասուն Գրիգորյանի հետ: Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ԱՀ ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը,ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը և ավստրալահայ Սասուն Գրիգորյանը: Վերջինս ս.թ. օգոստոսի 19-21-ը իրականացրեց Արարատ լեռ բարձրանալու իր վաղեմի երազանքը, որը նա իմաստավորեց սիրիահայ երեխաներին օգնելու նպատակով դրամահավաք կազմակերպելով: Այն մեծ արձագանք գտավ թե՛ ավստրալահայ համայնքի, թե՛ ավստրալացիների, թե՛ այլ երկրների կողմից,որի արդյունքում հանգանակվեց 10.000 ԱՄՆ դոլար: unnamed3   unnamed5   unnamed2 Հանդիպման ընթացքում սիրիահայ երեխաները մեծ ոգևորությամբ գեղեցիկ երաժշտական և ասմունքի ելույթներով ողջունեցին հյուրերին: «Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ: Մի քանի օր է, ինչ իջել եմ Արարատի գագաթից և միայն ուրախ եմ, որ դա արել եմ հանուն սիրիահայ փոքրիկների: Ես վաղուց էի ցանկանում բարձրանալ Արարատ լեռը, բայց անպայման որևէ նպատակով: Ինձ համար ոգեշնչող եղավայն հանգամանքը, որ ԱվստրալիանՀայոց ցեղասպանության դժվարին տարիներից մեծ օգնություն է ցուցաբերել հայերին.մանկատուն է կառուցել, սնունդ և դրամական օգնություն էտրամադրել:Իմ նախապապն էլցեղասպանությունից մազապուրծ որբ է եղել և մեծացել է այն որբանոցում, որնավստրալացիներն են կառավարել:Հայ երեխաներին հիմա էլ է օգնություն անհրաժեշտ՝ հատկապես սիրիահայ փախստական երեխաներին: Ահա այս պատճառով էլ որոշեցի բարձրանալ Արարատի գագաթը: Ավստրալիայում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության մասնաճյուղից տեղեկանալով, որ Հայաստանում իրականացվում են սիրիահայ փախստականների աջակցությանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ես կազմակերպեցի դրամահավաք: Դրամահավաքին մասնակցեցին ոչ միայն Ավստրալիայի հայերը, այլև ավստրալացիներ, գումար են փոխանցել նաև Գերմանիայից, Սինգապուրից և աշխարհի այլ ծայրերից: Ուզում եմ նշել, որ արշավախմբում 22 հայ կար՝ Հայաստանից, Արցախից, Հալեպից, Ավստրալիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Ես հույս ունեմ, որ մեր երեխաներն էլ մի օր կբարձրանան Արարատը իրենց ցանկություններով և նպատակներով» -իր խոսքում նշեց Սասուն Գրիգորյանը: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթըլրագրողի հետ զրույցում ներկայացրեց փախստականների աջակցությանն ուղղված իրենց կողմից իրականացվող ծրագրերի և«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին. «ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նպատակներից մեկը փախստականների և տեղահանված անձանց պաշտպանությունն է և նրանց ինտեգրումը Հայաստանում: Մեր ջանքերը և տարվող աշխատանքները հիմնականում կենտրոնացված են Սիրիայից տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու գործում, սակայն ունենք փախստականներ նաև Իրանից, Իրաքից և որոշ Աֆրիկյան պետություններից: Մեր ծրագրերի առանցքային բաղադրիչները հետևյալն են՝ Ինչ վերաբերում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ մեր համագործակցությանը, ապա այն սկսվել է շատ վաղուց, շուրջ 20 տարի առաջ՝ մինչ իմ Հայաստան գալը: «Առաքելություն Հայաստան ԲՀԿ-նամենամեծ կազմակերպությունն է, որն իրականացնում է հրատապ հումանիտար աջակցություն և այս ոլորտում շատ մեծ փորձառություն ունի: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հումանիտար աջակցությունը սկսել է դեռևս Սպիտակի մեծ երկրաշարժի օրերից: Այս ոլորտում այն իր տեսակի մեջ ամենամեծ ֆինանսավորումն ունեցող կազմակերպությունն է. կարող եմ նշել բնակվարձերի մասնակի փոխհատուցման ծրագիրը, ինչը մեծ վստահության գրավական է: Այս հնարավորությունը բաց չթողնելով՝ կցանկանայի ասել, որ մեր այս աշխատանքը չէր հաջողվի, եթե չլինեին մեր գործընկեր հասարակական կազմակերպությունները՝ հատկապես «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն և տիկին Հռիփսիմե Կիրակոսյանը: Եվ, իհարկե, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նաև պարոն Գրիգորյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ունեցել այս գործում: Քանի որ կարիքները շատ մեծ են, անհրաժեշտություն կա, որ ավելի շատ անդամներ ներգրավվեն աջակցության ծրագրերում, ինչպիսիք են եկեղեցական կառույցները և այլ հասարակական կազմակերպություններ: Ես շատ ուրախ եմ, որ պարոն Գրիգորյանն իր աջակցությունն ուղղեց երեխաներին, քանի որ նրանք են մեր ապագան, և այդ կերպով,իհարկե, այն ընտանիքներին, որոնքկորցրել են իրենց տանիքը, աշխատանքը և նրանց համար միակ հույսը իրենց երեխաներն են, որոնց համար և իրականացվում է այս ծրագիրը»: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը մի քանի խոսքով ներկայացրեց նաև փախստականների աջակցությանն ուղղված իրենց գործունեության մասին. «Առաքելություն Հայաստան»-ը իր կամավորական աշխատանքն սկսել է 1988 թվականի փետրվարից, երբՍումգայիթի ջարդերից հետո Հայաստան բռնագաղթվեցին այնտեղի հայերը: ՀՀ կառավարությունը տրամադրեց նրանց վարչական շենքեր և հյուրանոցներ բնակության համար:Մենք էլ մեր կամավորներով համապատասխան օգնություն ցուցաբերեցինք: Հետո մեր օգնության շրջանակները ընդլայնվեցին, և մենք սկսեցինք աջակցնել նաև Բաքվի փախստականև երկրաշարժից տուժած ընտանիքներին: Այդ երկու ծրագրերը մեզ համար շատ կարևոր էին: Ամբողջ Հայաստանի տարածքում սպասարկելով 250 հանրակացարաններում բնակվող շուրջ 10000 ընտանիքի՝ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի հնարավորինս մեղմենք նրանց խնդիրները: 1988 թվականից սկսածփախստականներին աջակցել ենք տարաբնույթ ծառայություններով՝սոցիալ-առողջապահական, հոգեբանական խնամքի, հումանիտար և այլն: 2004 թվականից Հայաստան սկսեցին գալ նաև Իրաքի հայերը և սիրիահայերը: Իհարկե, շատ ցավալիեն այս իրադարձությունները, սակայն ուրախ ենք, որ գոնեունենք նրանց մեծամասշտաբ աջակցություն և օգնություն ցուցաբերելու հնարավորություն: Ե´վ Սփյուռքի,և´ Առողջապահությաննախարարությունները բոլոր սիրիահայերին ուղղորդում են ԱՀ ԲՀԿ, և կազմակերպության վրա ընկնում է նրանց աջակցության գրեթե ողջբեռը՝ դրանով իսկ առավել մեծացնելով ԱՀ ԲՀԿ-ի գործունեության ծավալները: Իսկ ԱՀ ԲՀԿ-ն առանց այն էլ պատասխանատու է հատկացված ֆինանսավորումը նպատակայինև հասցեական օգտագործելու համար (աջակցություն բնակվարձերի, կոմունալ ծախսերի, սննդի, հագուստի, դեղորայքի, վիրահատությունների և տարբեր խնդիրների լուծմանը) :Այս ամբողջն իրականացվում էԱՀ ԲՀԿ հիմնական դոնորի՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, ով սիրիահայերի և իրաքահայերի ՀՀ գալու առաջին իսկ օրվանից կանգած է նրանց կողքին՝ հոգալու նրանց բոլոր անհրաժեշտ կարիքները: Մեզ բնակարանների վարձերի տրամադրման հարցում բացի ՄԱԿ ՓԳՀ-ից օգնում են նաև Օքսֆամ բրիտանական և ամերիկյան Ռեդվուդ կազմակերպությունները: Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ ԱՀ ԲՀԿ-ն դրամաշնորհներ է հատկացրել սիրիահայերին, որպեսզի նրանք կարողանան սկսել իրենց սեփական բիզնեսը և դառնան ինքնաբավ: ԱՀ ԲՀԿ-ն ունի մասնաճյուղ նաև Ավստրալիայում. այնտեղ թեպետ փոքրաթիվ է հայ համայնքը, սակայն նրա անդամները իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերում ԱՀ ԲՀԿ-ին թե՛ ֆինանսապես և թե՛ նյութապես, ինչի համար ԱՀ ԲՀԿ-ն շնորհակալ է և´ իրենց, և´ մշտապես աջակցող դոնոր կառույցներին»: Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության PR խորհրդատու Տաթևիկ Սիմոնյանին Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 99 88 00 23, Էլ.փոստ՝ [email protected]