Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններն՝ ընդդեմ «SOS» հաղորդման. այսօրվա նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Հասարակություն
SOS-Sos

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետաձգեց «SOS»-ի դատի երկրորդ նախնական նիստը։ Պատճառը պատասխանող կողմի չներկայանալն էր։ Հիշեցնենք, որ ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում էին ներկայացրել՝ ընդդեմ ինտերնետային «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։ Նրանք պնդում են, թե վերջինս մայիսի 24-ի թողարկման ընթացքում հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել ոստիկանների հասցեին։ Ի դեպ, այդ թողարկման ժամանակ հաղորդավարն անդրադարձել է ոստիկանների կողմից սևազգեստ մայրերին փողոցով քարշ տալու խնդրին։ Հայցը ներկայացրած անձանց պահանջներն են. հրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Արթուր Մադաթյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Սերգեյ Զաքարյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ «Հուսով ենք, որ պատասխանողը հաջորդ անգամ ներկա կլինի»,-նիստի ընթացքում ասաց Հովհաննես Քոչարյանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին։