Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի համար

Քաղաքականություն
index

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել` ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման գնահատական տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությա ն վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ  նման զորվարաժություններ է իրականացնում: Ուստի զորվարաժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար»,- ասաց ՀԱՊԿ ներկայացուցիչը: Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀՀ-ում սեպտեմբերի 3-6-ն անցկացվող «Շանթ-2015» զորավարժությանը և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Սեպտեմբերի 4-ին զորավարժությունների շրջանակում խումբը ներկա գտնվեց Էրեբունի բժշկական կենտրոնում պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարի խաղարկմանը: «Այն, ինչ մենք այս պահին տեսանք այստեղ, համապատասխանում է այն իրողություններին, որ ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում և դրա հարևանությամբ»,- նշեց վարչության պետի տեղակալը: Հայաստանում մեկնարկել են «Շանթ  2015» ռազմավարական հրամանատար աշտաբայինզորավարժությունները:  Համապետական նշանակության «Շանթ -2015» զորավարժությունը պլանայ ինբնույթի է և նպատակաուղղված է  պաշտպանությանը պետության անմի ջական նախապատրաստության ևագրես իայի հետմղման ընթացքում պետակա ն և ռազմական կառավարման մարմին ների զորահավաքայիննախապատրաստո ւթյան, պատրաստականության բարձր  աստիճանների բերման ունակությա նվերստուգմանը, փոխգործակցությա ն և գործողությունների ներդաշնա կության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ  և մերձատարածքում ստեղծված ռազմ աքաղաքական իրադրությունը,զորավ արժության սցենարում առկա մտացա ծին հակառակորդը և իրավիճակը առ ավելապեսհամապատասխանեցված են ի րականությանը: