Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր պարետային ժամ է հայտարարվելու «Շանթ 2015»-ի շրջանակներում

Հասարակություն
GgbVf4QdIFU

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գիշեր, ժամը 2-ին Ավան վարչական շրջանում «Շանթ 2015» պլանային զորավարժությունների շրջանակներում հայտարարվելու է պարետային ժամ։ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր երեկոյան ժամը 18-ից սկսած «Հանրապետության» հրապարակում ձևավորվելու է ավտոշարասյուն, որոնք դեռևս հայտնի չէ, թե ինչ հրաման են ստանալու: Առավոտյան «Շանթ 2015»-ի շրջանակներում զորավարժություններ են եղել նաեւ Ազգային պատկերասրահում, Էրեբունի բժշկական կենտրոնում, Արտաշատի քաղաքային հիվանդանոցում։