Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը չի հետաքրքրվել, թե ինչ մտահոգություններ ունի Լյուդմիլա Սարգսյանը

Քաղաքականություն
lyuda

ԱԺ-ում այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ անցկացվող խորհրդարանական լսումներին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանին խիստ մտահոգել էր ընտանիքի մասին դրույթը, որը ձեւակերպված էր որպես սերունդների բազմացում. «Բազմանում են, օրինակ, կովերը, կենդանիները, որոնց հետո մորթում են, կաշին հանում, ծախում: Ինչպե՞ս կարելի է մարդու մասին նման ձեւակերպում անել: Բացի այդ, նոր Սահմանադրության մեջ եղած ձեւակերպումներից կարելի է ենթադրել, որ մի օր երկու տղամարդ կարող են գալ ԶԱԳՍ ու ասել, որ ուզում ենք ամուսնանալ»: Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին դուր չեկան Սոս Գիմիշյանի որակումները, եւ նա կոչ արեց չչարչրկել ու չնենգափոխել նախագիծը. «Կարելի է փոխել բազմացում բառը, ասենք, վերարտադրողականություն բառով, սակայն մարդկանց ընտանիքի վերաբերյալ չի կարելի նման գռեհիկ արտահայտություններ թույլ տալ: Նաեւ ուզում եմ հասկանալ՝ դուք որտեղի՞ց եկաք այն եզրակացության, թե երկու տղամարդ կամ կին կարող են  զագսավորվել, հստակ եզակի թվով նշված է՝ կնոջ եւ տղամարդու միմյանց հետ ամուսնություն»: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, իր հարցն ուղղելով, նշեց, որ ՎՍՀԴԿ-ն  բավականին մեծ փաթեթ է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին. «Հույս ունենք, որ դուք կանդրադառնաք դրանց: Նախագծում բավականին խնդրահարույց դրույթներ կան, որոնց մասին չենք կարող չխոսել: Մտահոգիչ դրույթներից մեկը երկփուլ ընտրական համակարգն է»: Նշենք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը չի հետաքրքրվել, թե ինչ մտահոգություններ կամ առաջարկներ ունի ՎՍՀԴԿ-ն: