Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոլիվուդ նոն ստոպ»` մարզերում

Հասարակություն
9099804059092c09e2a5aa60369d523a

Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագիրը, որը երաժշտություն, ֆիլմ ու պար կներկայացնի Հայաստանի մարզերում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում:   «Ամերիկյան մշակութային շրջագայությունը» մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներով: Նվագախումբը հանդես է գալիս գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ և հանդիսատեսին կներկայանա «Հոլիվուդ նոն ստոպ» ծրագրով: Համերգացանկում երաժշտական կատարումներ են ամերիկյան հարուստ կինոժառանգության հայտնի ֆիլմերից՝ սկսած «Վեսթսայդյան պատմություն» և «Խիզախ սիրտ» դասական ֆիլմերի երաժշտությունից մինչև վերջին շրջանի հիթեր դարձած ստեղծագործություններ, ինչպիսիք հնչում են «Կարիբյանի ծովահենները» ֆիլմում:  Ներկայացվում են հայտնի ամերիկյան կոմպոզիտորների՝ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնստայնի և Ջոն Վիլյամսի ստեղծագործությունները: «Հոլիվուդ նոն ստոպ» համերգները տեղի կունենան Գորիսում՝ սեպտեմբերի 7-ին, Կապանում՝ սեպտեմբերի 8-ին, Մեղրիում՝ սեպտեմբերի 9-ին և Գյումրիում՝ հոկտեմբերի 5-ին: