Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահճակալներ՝ ենթադրյալ վիրավորների ընդունման համար. խաղարկային գործողություններ (տեսանյութ)

Քաղաքականություն
sss

«Շանթ-2015» լայնամասշտաբ զորավարժություններին մասնակցում են նաեւ պետական հիմնարկները: Դրանց շրջանակներում այսօր կկազմակերպվեն պատերազմի ժամանակ անհրաժեշտ գործողությունների խաղարկային կրկնություններ՝ մի շարք կարևոր օբյեկտների աշխատակիցներ կտարհանվեն, հիվանդանոցներում հրատապ կավելացվի մահճակալների թիվը՝ ենթադրյալ վիրավորների ընդունման համար, մարզերում խրամատներ կփորեն: «Ա1+»-ի տեսախցիկը երեկ երեկոյան ֆիքսել է, որ գերատեսչությունները մինչ ուշ գիշեր արթուն էին։