Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է»

Սպորտ
սսսպպպ1

«Հայաստանի հավաքականը, չնայած հեղինակավոր թիմերի թվին չի պատկանում, սակայն բավական լուրջ մրցակից է: Հայ ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են պատրաստված եւ հստակ գիտեն իրենց պարտականությունները: Սակայն այս խաղում մեզ անպայման հաղթանակ է հարկավոր, որպեսզի թիմը հետագայում վստահություն ձեռք բերի», - Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է դաշտի տերերի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը: Թիմի ավագ Բրանիսլավ Իվանովիչը, մեկնաբանելով առաջիկա խաղը, նշել է, որ այն կարեւոր նշանակություն ունի հենց իրենց՝ ֆուտբոլիստների համար: «Մեր ֆուտբոլիստները կարծես կորցրել են վստահությունն իրենց ուժերի նկատմամբ: Այն վերագտնելու համար մեզ անհապաղ հարկավոր է հաղթանակ տոնել: Միայն այդպես կարող ենք կրկին բարձրացնել Սերբիայի հավաքականի իմիջն աշխարհում» - ասել է Լոնդոնի «Չելսիի» պաշտպանը:   Նշենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա – Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, Նովի Սադում: