Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարձյալ հրետակոծվում են Տավուշի սահմանամերձ գյուղերը

Քաղաքականություն
c99fb5a1da8d8077aeddf3d82ec6de34

Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գնդակոծության հետեւանքով վիրավորել է գյուղի բնակիչներից մեկը, ըստ armtimes.com-ի՝ զինվորական Գարիկ Լալայանը: Նրա թոքն է վնասվել: Գարիկ Լալայանին Բերդի զինվորական հոսպիտալում վիրահատում են: Այսօր երեկոյան, ժամը 20.00-ից ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը՝ Տավուշի մարի Սեւքար գյուղի ուղղությամբ : Կրակի տակ են նաեւ Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերը: Հիշեցնենք, երեկ երեկոյան  հայ-ադրբեջանական սահմանի Սեւքար-Բերքաբեր հատվածում իրավիճակը ծայրահեղ լարվել է: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հակառակորդը կիրառել է ականանետեր։ Սեւքարից հեռացել են կանայք ու երեխաները: