Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանի պաշտոնի հարցը բարձրացրել է Սերժ Սարգսյանը

Քաղաքականություն
arpine-hovhannisyan

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ պատգամավոր  Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը,  խորհրդակցել է Գործադիր մարմնի անդամների հետ ու որոշում կկայացնի: ԳՄ անդամերը դրական են գնահատել այս թեկնածությունը: Արփինե Հովհաննիսյանը, թեեւ ՀՀԿ ԳՄ անդամ չէ, բայց մասնակցել է այսօրվա  նիստին: