Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջեյմս Ուորլիքը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

Քաղաքականություն
uorlik

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը։ Նա նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս է կողմերին կոչ արել՝ թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ «Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունները շարունակելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Ուորլիքը: