Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրաձորցիներ. «ՀԷԿ են դրել, թող գյուղացիներին էլ ձրի հոսանք տան». ԷկոԼուր (տեսանյութ)

Քաղաքականություն
090345140786

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը ոռոգման ջրի կարիք ունի: «Մեղրաձոր համայնքը հիմնականում ոռոգման ջուր ստանում է ցեմենտի գործարանի խողովակաշարից, որն անցնում է Մեղրաձոր համայնքի վարչական տարածքով:  Ժամանակին պայմանագրեր են եղել, որպեսզի բնակչությանը սպասարկեն ոռոգման ջրով: Մինչ այդ սպասարկել են, նորմալ ընթացել է գործընթացը, իսկ անցյալ տարի, երբ արդեն վճարովի դարձրեցին, արդեն այնտեղ խախտվեց, այսպես ասած, ռեժիմը: Մինչ այդ գյուղացիները անվճար են օգտվել ջրից, սարքեցին վճարովի, էլ նորմալ ջուր չտվեցին», - ասաց Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գյուղապետարանը և ցեմենտի գործարանը համատեղ փորձում են միջոցներ ձեռնարկել՝ բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու համար: Կառլեն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղի փոքր հատվածը՝ մոտ 10 տոկոսը, ոռոգման նպատակով օգտվում է Թեժ գետի ջրից: Թեժ գետի և նրա Արջաձոր վտակի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք, հատկապես ամռանը, խնդիրներ են առաջացնում համայնքի հողատարածքների ոռոգման համար: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում