Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին Երեւանի հուշերը` Սերգեյ Մալցեւի կտավներում (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00004

Աղջիկների ժպիտի, Հայաստանի երկնքի կապույտի ու ամուր քարերի մասին, գեղեցկության, երջանկության ու հին Երեւանի մասին պատմող 120 կտավ մեկտեղվել են մեկ հարկի տակ: Նկարիչնների միությունում բացվել է Սերգեյ Մալցեւի անհատական ցուցահանդեսը: Բոլոր կտավներն են հարազատ, ասում է նկարիչը, բայց Հին Երեւանի շարքը իր ուրույն դերը ունի: Պատկերված տեսարանների մեծ մասն այլեւս իրականում չկա. «Ցավոք սրտի աղավաղվել է մի քիչ, ժամանակն իրենն է թելադրում, պետք է ենթարկվենք, բայց երբեք չմոռանաք, որ եղել է Հին Երեւանը»: Մալցեւը չի բացառում, որ  նոր Երեւանի պատկերները մի օր կներկայացվեն իր ցուցահանդեսում, բայց դրա համար նախապայման կա. «Կնկարեմ, երբ նա հոգեկան արժեքներով համապատասխանի իմ հոգեկան արժեքներին, հիմա շատ նոր Երեւան է, որն իմ հասկացողությունից դուրս է մնում»: Սերգեյ Մալցեւն աչքի էր ընկնում իր տաղանդով դեռ ուսանող տարիներին, պատրաստի նկարիչ էր, հիշում է նրա ուսուցիչ Արմեն Աթայանը. «Աշխատանքիդ արդյունքն ես տեսնում, ուրախանում ես, որ տեսնում ես խոշոր արվեստագետներ են դառնում ուսանողներդ , ապագայում էլ ավելի լավ գործեր եմ սպասում Սերգեյից»: Ցուցահանդեսի դռները բաց կլինեն 10 օր: