Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահականում կքննարկվի իրավիճակը սահմանին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
seyran2

Այսօր, առաջիկա ժամերին նախագահականում կգումարվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստում անդրադարձ է լինելու սահմանային իրավիճակին, թեեւ նիստը լինելու է «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում։ Նախարարը սահմանի վիճակի մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին: Այս պահին. ըստ Սեյրան Օհանյանի. իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է: Հիշեցնենք, այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Սեւքար-Բերքաբեր հատվածում իրավիճակը ծայրահեղ լարված է եղել, կա 2 վիրավոր: Որոշ գյուղերից տարհանվել են կանայք ու երեխաները։