Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում է հայտնաբերվել 5900 տարվա կանացի ծղոտե շրջազգեստը

Քաղաքականություն
մոսկվա2

Հայկական նորաստեղծ «5900-BC»ապրանքանիշի ներքո ստեղծված մոդելային շարքի ցուցադրությունը Մոսկվայի ՛՛CPM-Collection Premiere Moscow՛՛ ԷՔՍՊՈ-ի շրջանակում մեծ ուշադրության է արժանացել և անցել է հաջողությամբ: Մոդելային շարքի մոսկովյան շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, և ցուցադրությունը շարունակվում է այսօր: «5900-BC» ապրանքանիշը խորհրդանշում է հայաստանյան թեթև արդյունաբերության բազմադարյա ավանդույթները, ամբողջ աշխարհին հիշեցնելով, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել մասնագետների կողմից Քրիստոսի ծննդից 5900 տարի առաջվա ժամանակաշրջանով թվագրված կանացի ծղոտե շրջազգեստը: Ապրանքանիշի ներքո ներկայացված մոդելային շարքի մշակմանը ներգրավվել են հայաստանցի, իտալացի և գերմանացի բարձրակարգ դիզայներ-մոդելավորողները: Մեկ միասնական՝ «5900-BC» բրենդի ներքո մոդելային շարք են ներկայացրել հայկական 9 ընկերություններ: Նախագծի իրականացմանն աջակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակը: «CPM-Collection Premiere Moscow»  ԷՔՍՊՈ-ն ամենաճանաչվածներից է և այս տարի անցկացվում է սեպտեմբերի 2-5-ը: Հայկական տաղավարի, մոդելների ցուցադրության լուսանկարները կցվում են: մոսկվա   unnamed3   մոսկվա1   unnamed1 Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն