Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում էին՝ կաշառքով-բանով ԵԱՏՄ-ում հարցեր կլուծենք, ո՞ւր են» (տեսանյութ)

Քաղաքականություն
մեդիա

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը «Մեդիա կենտրոնում» Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության երկամյակի առիթով կազմակերպված քննարկման ժամանակ համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ն ԵԱՏՄ-ն ստեղծել է, որպեսզի թույլ չտա, որ այդ պետություններն իրենից հեռանան, և դա բացառապես քաղաքական, ոչ թե տնտեսական ենթատեքստ ունի: «ՌԴ-ն իր ներսում օրենքներ է փոխում, որոնք հակասում են ԵԱՏՄ-ին: Սահմանել են, որ սպիրտի գինը չի կարող 10 ռուբլուց ավելի լինել: Դա նշանակում է, որ մեր կոնյակի համար ՌԴ շուկան կորցրեցինք: Հայկական բարձրակարգ կոնյակը չի կարող տասը ռուբլի արժենալ, բայց ՌԴ-ում այն սպիրտի տակ է անցնում»,- ասում է վերլուծաբանը։ «Պատասխանատվության պահն եկել է: Ո՞ւր են այն բավական մեծ թվով մարդիկ, ովքեր ի հակադարձումը մեր փաստարկների, որ ԵԱՏՄ մտնելը սխալ է, ասում էին` խելոք տղերք եք, չե՞ք հասկանում, հեսա կտեսնեք` կաշառքով-բանով, կմտնենք, հարցեր կլուծենք։ Թող գան ու պատասխան տան ժողովրդին էլ, իշխանությանն էլ»,- ասաց նա։ Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութով