Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրասիական ուղու 2 տարին (տեսանյութ)

Քաղաքականություն
33

2013 թվականի այս օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամագրվել մաքսային և ապա եվրասիական տնտեսական միությանը: Դա հիմնավորում էր Հայաստանի տնտեսական շահերով ու անվտանգությամբ: Տեսանյութում կգտնեք «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» իմի բերած՝ այս երկու տարում տնտեսության և անվտանգության ոլորտը բնութագրող թվերն ու իրադարձությունները: Տնտեսություն Արտաքին առևտուր՝ 2013-ի առաջին կիսամյակում՝ 2,7 միլիարդ դոլար, 2015-ի առաջին կիսամյակում՝ 2,2 միլիարդ: Անկումը՝ 20 տոկոս: Միջազգային պահուստներ 2012-ին՝ մոտ 2,5 միլիարդ դոլար, 2015-ին՝ 1,5 միլիարդից էլ քիչ են: Անկումը՝ 40 տոկոս: ՀՆԱ-ն՝ 2014-ին 10,3 միլիարդ դոլար, 2015-ին ըստ կանխատեսման, կհասնի 9,3 միլիարդի: Անկումը 10 տոկոս: Արտաքին պետական պարտքը՝ 2013-ի օգոստոսին 4,3 միլիարդ դոլար էր, իսկ այժմ 4,7 միլիարդ է: Աճել է մոտ 10 տոկոսով: Անվտանգություն 2013-ին Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարը խախտվել է 12,710 անգամ, իսկ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում՝ 29 հազար անգամ: Միջին աճը 250 տոկոս: 2013-ին հայ դիրքապահների ուղղությամբ կրակվել էր 61,600 փամփուշտ, իսկ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում՝ 419 հազարի: Միջին աճը 600 տոկոս: 2013-ին Ադրբեջանը որևէ հրետանի չի կիրառել, իսկ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում արձակվել է 2200-ից ավել հրետանային, ականանետային և այլ արկ: 2013-ին Ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ չի մտել հայկական տարածք, իսկ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում դա արձակվել է 54 անգամ: Երկու տարում Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 200 միավոր զրահատեխնիկա, 456 միավոր հրետանի, 33 մարտական ուղղաթիռ և 2000 տարատեսակ հրթիռ: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»       1   4