Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրիկ Երևան»-ին հրավիրել են ԱԺ

Հասարակություն
MHM972663341

«Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել. Ելնելով մեր մարտավարությունից, հաշվի առնելով առաջիկա զարգացումները և դիտարկելով մեզ ուղարկված ՀՀ ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը՝ «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական նախաձեռնությունն որոշեց. Բարձրացնել ԱԺ–ում մեր բողոքի ձայնը, տեղեկացնել հանրության ավելի լայն զանգվածներին մեր դիրքորոշումները և ներկայացնել իշխանություններին մեր պահանջները։ Հետաձգել սույն թվականի սեպտեմբերի 4–ին, ժամը 17։00–ին նախագահականի դիմաց կայանալիք պիկետն, իսկ նախատեսված բաց քննարկումն իրականացնել նույն օրը` ժամը 17։00–ին, Ազատության հրապարակում։