Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առթիվ

Պաշտոնական
kasprshik

Ս.թ. սեպտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Պարոն Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպրշիկը մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրեց նաև ս.թ. սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: ՊՆ