Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շողոքորթող տնօրեններից պետք է ազատվել. Անահիտ Բախշյան

Հասարակություն
Anahit-Bakhshyan

«Սիրելիներս, փոխտնօրեն նշանակելու կարգը խախտելու, Կառավարության 2010թ. որոշումը շրջանցելով փոխտնօրեն նշանակելու համար, հորդորենք ԿԳ նախարար պարոն Աշոտյանին Սյունիքի մարզպետին պաշտոնապես առաջարկի խզել աշխատանքային պայմանագիրը այդ դպրոցի տնօրենի հետ: Նման ակնհայտ, անթաքույց շողոքորթող տնօրեններից պետք է ազատվել»,- ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Խոսքը Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրենի մասին է, որը սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին նշանակել էր իր տեղակալ։ Ավելի ուշ Կրթության նախարարը հրահանգել էր չեղյալ հայտարարել նշանակումը։