Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է դրդում ժողովրդին դուրս գալ փողոց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5

Հայաստանի իշխանություններն են ժողովրդին դրդում դուրս գալ փողոց։ Խնդիրները չեն լուծվում, իսկ հասարակությանն այլ լծակ չի թողնված: «Այս իշխանությունն իր էությամբ է հակապետական, հակաժողովրդական, կրիմինալ, կոռուպցիոն և ինչ որակում բացասական կա կարելի է կիրառել այս իշխանության հանդեպ: Բնական է, որ մարդիկ օր առաջ ուզում են ազատվել այս իշխանությունից»,- նշում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Փաստացի՝ ՀՀ քաղաքացիները զրկված են իշխանություն փոխելու հնարավորությունից, և յուրաքանչյուր իրադարձություն նրանց մոտ հույս է արթնացնում վերջապես ձևավորել լեգիտիմ վերնախավ: Պարոն Խուրշուդյանը նշում է. «Բռնի ուժի կիրառման, նաև մարդկանց փողոցներում սպանելով, քաղաքական հետապնդումներով ու կեղծարարությամբ իշխանություններին հաջողվում է ամեն անգամ վերարտադրվել»: Ըստ նրա՝ եթե քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը որոշեն գնալ նույն ուղղությամբ, այդ դեպքում ավելի հեշտ կլինի կանխել իշխանության վերարտադրությունը։ «Կա մի հստակ պահանջ՝ իշխանության հեռացում, իշխանության ցանկացած հակապետական նախաձեռնության տապալում, ինչպիսին է այս սահմանադրական չարեփոխումները, այ դա՛ է հստակ նպատակը»: Արթուր Քոչարյանի համոզմամբ՝ հարցերի չլուծումն է հանգեցնում փոփոխությունների առաջացման. «Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ փոքր հարցերից է իշխանափոխություն տեղի ունենում, և եթե խնդիրներն այսպես հավաքվեն իրար գլուխ՝ չի բացառվում, որ մի օր արդեն իշխանությունների տակից աթոռը կփախնի»: Նա անհիմն է համարում խոսակցությունները, թե մարդիկ հոգնել են ու հակված չեն փողոց դուրս գալ. «Բաղրամյանի դեպքերը ցույց տվեցին, որ քաղաքացիներն ունեն ներուժ պայքարելու և իրենց պայքարը շատ ավելի ակտիվ տանելու»: Ավելին՝ տեսանյութով