Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակահարություն Կոտայքում. մեկ անձ ձերբակալվել է

Հասարակություն
danak

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 2 անձանց թափանցող և չթափանցող վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2015թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 23:20-ին, «Արմենիա ՀԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից Ռ.Ստեփանյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած -ծակած չթափանցող, ձախ հետույքային շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վնասվածքներով, իսկ Ա.Ստեփանյանը՝ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքով, լյարդի վնասումով, ձախ հետույքային և ձախ ազդրի հետին մակերեսի վերին երրորդականի կտրած-ծակած արյունահոսող վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի 17-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել Գ.Ստեփանյանին, որից հետո՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ վիճաբանության շուրջ առաջացած փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով նրան են հանդիպել Գ.Ստեփանյանը և վերջինիս եղբայրներ Ռ. և Ա. Ստեփանյանները: