Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստված մարդուն հեռու պահի հարբեցող ռուսից (տեսանյութ)

Քաղաքականություն
zxAODPbVnTY2-pic4_zoom-1000x1000-74755

Ռոստովում Հայաստանի քաղաքացու սպանության հանդեպ վերաբերմունքը Հայաստանում միանշանակ չէ։ Ըստ Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի՝ «Նման դեպքեր մեր մոտ էլ են եղել, երբ որ ինքնադատաստան են տեսել, հաշվեհարդար են տեսել, ծեծելով մարդ են սպանել»։ Երգահան Արտավազդ Եղոյանը հավելում է. «Նույնիսկ երեւի չեն էլ հարցրել՝ ինքը հայ ա, թե ինչ ա, որովհետեւ նրա մեքենայի համարները ռուսական համարներ ա»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը նախնական տեղեկություններով վթարի պատճառ դարձած հարբած հային Ռոստովի գյուղերից մեկում ծեծելով սպանել է հարբած ամբոխը։ Հոգեբան Սամվել Խուդոյանը հիշում է՝ «Ես եղել եմ ռուսական գյուղում տոնակատարության ժամանակ կռիվ եմ տեսել։ Դուք ախր չեք պատկերացնում, թե ինչպես են հարբում»։ Հոգեբանը սպանություն է տեսել հենց այդ տոնակատարությանը, ռոստովցի հայի սպանությունն, ըստ նրա, ազգային պատճառներ չունի, թեպետ կովկասյան ծագումը պիտի որ դեր խաղացած լինի. «Կովկասցու դեմքը կարող է լրացուցիչ մի կաթիլ ավելացնել էն կատաղությանը, որտեղ... Տոնակատարությունը եւ կատաղությունը նրանք նույն ասենք ադրենալինի քանակ է, որը ըստ էության նույն ձեւով է լիցքաթափվում»։ Ռուբեն Բաբայանն ասում է, որ հիշյալ ամբոխը քաղաքակրթական մի իրականության ներկայացուցիչ է, որտեղ մարդն արժեք չէ. «Ո՞նց եղավ, որ հենց Պուտինի ժամանակ էդ անհանդուրժողականությունը եղավ»։ Պերմյակովի սպանության թիկունքում էլ պարոն Բաբայանն ազգային հետք չի տեսնում, ռուս 17-ամյա երիտասարդին սովորեցրել են, որ նրա շուրջբոլորը թշնամիներ են. «Բանակում այդպիսի մթնոլորտ է, այդպես են սովորեցնում, որ չորս կողմերդ չուրկաներ են չուշկեք են եւ այլն եւ սրանք մարդ չեն։ Էդ հզոր երկրում, հլը ուշադրություն դարձրեք, ամեն օր զինավարժություններ են ցույց տալիս հեռուստատեսությամբ, տանկեր ինքնաթիռներ, ումից եք պաշտպանվում, ո՞վ ա ձեր վրա հարձակվում։ Պատերազմող երկիր Հայաստանն էդքան չի ցույց տալիս»։ Քաղաքական գործիչները նույնպես ազգային հետք չեն տեսնում ռոստովցի հայ տղայի գազանային սպանության մեջ։ Բայց Աստված մարդուն հեռու պահի հարբեցող ռուսից։ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշում է. «Ով որ Ռուսաստանում ապրել է, ինքը գիտի ինչ է նշանակում խմած ռուսի ավտոմեքենային խփելը»։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն իր բառերով, չի խրախուսում հարբած անասունների պահվածքը, բայց սպանված հայ տղան էլ հրեշտակ չէր. «Մենք էլ մեզ պիտի պարկեշտ ու առաքինի պահենք։ Հարբենք էն ձեւի, որ գյուղում հինգ մեքենա։ Հլը պատկերացրեք՝ գյուղում 5 մեքենա՝ ո՞նց ես խփել։ Եթե թուրք կամ վրացի լիներ, չէին խփելու՞»։ Ի դեպ, վերջին տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել սպանության գործով։ Գլխավոր մեղադրյալը 46-ամյա ռուս է։