Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիները փորձում են սեփականաշնորհել հայկական կոթողները (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Hamlet-Petrosyan

Տիգրանակերտում շուրջ 40 օր տևած պեղումների արդյունքում հայտնաբերվել են հազարավոր անտիկ գտածոներ։ Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշում է, որ չնայած ֆինանսական սուղ միջոցներին, այնուամենայնիվ, հաջողվել է պեղումներ իրականացնել Տիգրանակերտի պատմական 4 վայրերում։ «Մեր հիմնական տեղամասը վաղ քրիստոնեական հրապարակն է, որտեղ արդեն 2 եկեղեցիներ են բացվել, եկեղեցիներից մեկի տակ մի դամբարան ենք բացել։ Այս տարի մենք պեղումները շարունակել են փոքր եկեղեցուն կից տապանաքարից դեպի արևմուտք, բացել ենք 12-13-րդ դարերի մի մեծ համալիր, գտնվել են բազմաթիվ նյութեր, հատկապես եկեղեցու կղմինդրներից մեկը, որը ճակատային է և որի վրա խաչքարային հորինվածքներ կան ՝ մեզ հնարավորություն է տալիս եկեղեցու ծածկի որոշ դեկորներ ևս վերականգնել և մաքրել ենք վաղ քրիստոնեական մեկ սարկոֆագ»,-ներկայացրեց պարոն Պետրոսյանը։ Վերջինս նշեց, որ Տիգրանակերտի շրջակայքում կան մարդակեր կոթողներ։ Գտնվել է այդպիսի 3 կոթող, սակայն դրանց թիվը հասնում է շուրջ 25-ի։ Այս կոթողները ըստ Համլետ Պետրոսյանի շատ արժեքավոր են։ «Այդ կոթողները մոտավորապես մ.թ.ա. 6-րդ 8-րդ դարերին են վերաբերում, բայց ադրբեջանցիներն անընդհատ փորձում են դա անվանականացնել, խեղաթյուրել դրանց թվագրությունը, և սա մերօրյա հայագիտության կարևոր խնդիրներից է։ Ընդհանրապես ցանկացած մշակութային երևույթ, որն ինչ-որ չափով տեսանելի է , դիտարժան է, և արդեն հայտնի է՝ եթե տեր չես կանգնում քո արժեքին, չես սկսում քո հետազոտությունները, արդեն շատ շուտով տեսնում ես, որ այն սեփականաշնորհվել է ուրիշի կողմից»,-ասաց նա՝ հավելելով, որ անվանական գրի-գրականության տարածման հետ կապված Տիգրանակերտը տալիս է վաղ քրիստոնեական արձանագրական նյութեր հայերեն։ Սա հավաստում է, որ այդ տարածքը սկզբունքորեն հայկական է եղել։