Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրազեկում՝ սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվելիք զորավարժությունների մասին

Քաղաքականություն
5baad05f3c63c1429d2dd6b317cab7e8

Ս.թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացավ ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել ս.թ. սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: Ինչպես նշեցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Տեղեկացվեց, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: