Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Մարուքյանն առաջարկներ ունի հավաքների ազատության, անմեղության կանխավարկածի մասով

Քաղաքականություն
b932ebc1926b3b9b595c1b307f63dd21

Սահմանադրական բարեփոխումների նախագծի 2-րդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ փորձ է արվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները իրենց սահմանափակումներով հանդերձ նույնությամբ արտացոլել սահմանադրության մեջ։ Մինչդեռ, սահմանադրական իրավունքի և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մասնագետներին հայտնի է, որ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, սահմանվում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նվազագույն չափանիշներ, իսկ ազգային սահմանադրությունների առանձնահատկությունն այն է, որ պետությունները միշտ ավելի բարձր չափանիշներ են սահմանում՝ մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության առումով։ Այստեղ պետք է առաջարկեմ, որպեսզի բարձրացվեն առաջարկվող նախագծի 2-րդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքները, քանի որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է բարեփոխումներ։ Այս նույն գլխում մի շարք իրավունքների և ազատությունների վերաբերյալ արձանագրվել է ակնհայտ հետընթաց, օրինակ` ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի և դրա սահմանափակման հնարավորության նախատեսմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքի, հավաքների ազատության, անմեղության կանխավարկածի և այլ իրավունքների մասով, որոնց վերաբերյալ մանրամասն առաջարկներ կներկայացվեն առաջիկայում: Գրառումը՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից։