Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկիչները չեն գրավել ‪Դամասկոսի‬ ‪հայաբնակ‬ շրջանները, բայց վտանգավոր իրավիճակ է

Քաղաքականություն
b6dbcfa2f2b34d4fba4038323904b6f4

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն այսօր ներխուժել են Դամասկոսի կենտրոն: Սիրիայի քրիստոնյա բնակչության համար ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Գրոհայինները կարող են ֆիզիկապես ոչնչացնել քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։ «Այս պահին տեղեկություններ չունենք։ Սպասում ենք, մոտ մեկ ժամից երևի թե մեզ կհայտնեն, թե ինչ իրավիճակ է՝ կապված հայության հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։ Մինչ այդ, նա նաեւ նշում է. «Սիրիայում‬ ՀՀ դեսպանության տվյալներով, լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի‬ հայաբնակ‬ շրջանները՝ իրականությանը չեն համապատասխանում»։