Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետրոսի հիմնական մտահոգությունը Սիրիայում մնացած ընտանիքն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
siriahay1

Արաբական համեմունքների հոտը միանգամից ստիպում է մոտենալ սննդի կետին, որը մեկ ամիս է՝ համեղ և արագ սնվելու հնարավորություն է տալիս մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի գետնանցումով անցնողներին։ Սիրիահայ 28-ամյա Պետրոս Դավուդյանը 3 տարի առաջ է Հայաստանում հաստատվել՝ հստակ նպատակով. «Որ ստեղ մի բան ստեղծեմ, գործ անեմ»։  Սեփական ձեռքերով պատրաստելով ուտեստները, Պետրոսն ասում է, որ մեծ սեր ու հոգի է դնում յուրաքանչյուրի մեջ։ «Ֆաթայերը Սիրիայի մեջ են ասում։ Խմորով պատրաստված բաներ են։ 4.40 Ու առավել մսեղենի տեսակները կա. լահմաջոյա, մեքսիկանո, ֆահիթա, ֆիլադելֆիա։ Էս բոլոր սենդվիչի բաները միքս եմ արել»։ Հաճախորդների թվից սիրիահայը գոհ է. «Ով դուրս եկավ, երևի ուրախ դուրս եկավ, ետ վերադարձավ, ուրիշին բերավ»։  Հիմա Պետրոսի հիմնական մտահոգությունը Սիրիայում մնացած ընտանիքն է։ Մանրամասները՝ տեսանյութում