Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կօգտվեն միայն նպաստառուները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
140016bh6855_usanox

Այս տարի կառավարությունը մասնակի կփոխհատուցի այն 2500 ուսանողների ուսման վարձը, ովքեր նպաստառու ընտանիքից   են և ունեն միջինից բարձր առաջադիմություն: Յուրաքանչյուր տարի կառավարությունը հաստատում է սահմանային անապահովության շեմը: Այս տարի այն սահմանվել է 30 միավոր: ԿԳՆ-ն իր հերթին առաջադիմության որոշակի պայման է առաջադրում։ «Եթե այն ժամանական ուսանողական նպաստը տրվում էր առաջադիմության և սոցիալական կարգից կախված, ապա այժմ՝ առաջադիմության և կարիքավորության աստիճանից կախված: Սահմանային անապահովության միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին է վերաբերում այսինքն, Փարոսի անդամ հանդիսացող ընտանիքներին: Այս տարվա համար սահմանվել է բակալավրի համար 75 և մագիստրոսական ծրագրի համար 80-ը: 30-35 տոկոս շեմի դեպքում և 75 տոկոս և բարձր շեմի դեպքում ուսման վարձը պետության կողմից փոխհատուցվում է 50 տոկոսով: 50 և բարձր միավոր ունեցող ընտանիքների դեպքում պետությունը ուսման վարձը փոխհատուցում է 100 տոկոսի չափով»,-ասում է ԿԳՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ծրագրում ընդգրկված ուսանողների գերակշռող մասը մարզերից են: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, որտեղ ամենից շատն են մարզերից եկած ուսանողները, զեղչերից օգտվել է ուսանողների մոտ 30 տոկոսը՝   2753 ուսանող։ «Եթե գումարային տեսքով ասենք դրա շուրջ 170 միլիոն դրամի փոխհատուցում ենք տվել ուսանողներին: Նախատեսվում է, որ բուհն իր արտաբյուջետային միջոցների 7 տոկոսը պետք է վերադարձնի ուսանողին»,-ասում է ՀՊՄՀ պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Սահմանված չափանիշներին համապատասխանող ուսանողներն իրենց փաստաթղթերն ուսումնական հաստատություններ կներկայացնեն մինչև սեպտեմբերի 11-ը, որոնք նախարարություն կհանձնվեն մեկ շաբաթվա ընթացքում: