Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերդիի «Ռեքվիեմ»-ը՝ Արցախում

Պաշտոնական
reek

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա են գտնվել Ջուզեպպե Վերդիի <<Ռեքվիեմ>> օպերայի բեմադրությանը: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ մեր հանրապետությունում օպերային բեմադրությունները հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ դարձել են բարի ավանդույթ եւ արդեն իսկ վկայում են, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ