Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսիպյանը տեղյակ չէ հոսանքի գնից, մայրն է վճարում (տեսանյութ)

Քաղաքականություն
3......

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է տեղեկությունները, թե ոստիկանները բռնություն են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. «Ոչ մի բռնություն չի եղել, հակառակը՝ կասեի, որ անօրինական հավաքի մասնակիցները իրենց պահել են ոչ ադեկվատ, անընդհատ հրահրել են ոստիկաններիս, իրենք մեզ թիրախ ընտրեցին»։ Փոխոստիկանապետի պնդմամբ՝ քաղաքացիներն են ագրեսիվ եղել ոստիկանների նկատմամբ. «Այսօր տեսեք՝ եկել են, ու մենք մեզ պահել ենք չափերի մեջ, կոռեկտության սահմանների մեջ, օրենքի մեջ, մեզ հարվածում են, մեզ հրահրում, մեզ քաշքշում են, մեզ հայհոյում են, մեզ վրա քարեր են նետում»։ Ըստ պարոն Օսիպյանի՝ մոտ վեց քաղաքացի է բերման ենթարկվել, ինչի հիմնավորումը եղել է հետևյալը. «Նրանք սահմանափակում էին այլոց ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին»։ «Ա1+»-ի հարցին՝ թե որքան է Վալերի Օսիպյանը վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, պատասխանեց. «Ճիշտն ասած ես տեղյակ չեմ, ոչ թե գաղտնիք է, այլ ես չեմ վճարում, մայրս է վճարում, բայց դա բավականին գումար է, և ինձ համար համար էլ խնդիր է։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է ավելի ցածր պաշտոն զբաղեցնող անձանց համար, քանի որ իմ աշխատավարձն ավելին է, քան նրանցը»։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։