Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարներին հաջողվեց հասնել Բաղրամյան 26 (տեսանյութ)

Քաղաքականություն
67KezKluUxQ

Ակտիվիստները Վալերի Օսիպյանին հիշեցրին ոստիկաններին  տրված կես ժամի մասին, որն արդեն ավարտվել է։ Հիշեցնենք, որ այդքան ժամանակ էր տրված ոստիկաններին, բերման ենթարկվածներին ազատ արձակելու համար։ Օսիպյանը նրանցից 10 րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի տեղեկություն ստանա բերման ենթարկվածների մասին։ Ցուցարարները անվստահություն հայտնեցին ոստիկանապետին , նրանք պահանջում են  բացել ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա։ Ակտիվիստների վճռական շարժը դեպի պողոտա արգելափակվեց ոստիկանների կուռ պատով։ Այս պահին խոսքակռիվ է գնում ոստիկանների և ցուցարարների միջև։ Բանավեճին սակայն փոխարինեց կոպիտ հրահրոցն ու գոռում-գոչյունը։ Ցուցարարներն ամեն կերպ ուզում են ճեղքել ոստիկանական պատնեշը։ Առայժմ դա նրանց չի հաջողվում։ 9   8   11 Ակցիայի մասնակիցներն այնուամենայնիվ հնարավորությություն ստացան  մայթով իջնել դեպի Բաղրամյան 26։