Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կես ժամ ոստիկաններին՝ բերման ենթարկվածներին ազատ արձակելու համար

Քաղաքականություն
4

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բերման է ենթարկվել 5 ակտիվիստ: Ակտիվիստները ոստիկանությանը վերջնաժամկետ են տվել` կես ժամ, «ապօրինաբար բերման ենթարկված» ցուցարարներին հետ վերադարձնելու համար, այլապես խոստանում են նետվել փողոց և փակել Բաղրամյան պողոտան: Բերման ենթարկվածների թվում են նաև նախաձեռնոթյան անդամներ Մաքսիմ Սարգսյանը և Արտուշ Չիբուխչյանը: Տեղեկություն կա, որ բերման ենթարկվածները գտնվում են Արաբկիրի ոստիկանական բաժնում։ Հնչում են «Օսպիյան ամոթ» և «Շանթ» վանկարկումներ: Իր հերթին Երևանի փոխվոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեղադրումէ ցուցարարներին բախումներ հրահրելու մեջ: