Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները վիրավորել են ակցիայի մասնակցին

Կարևոր լուրեր Հասարակություն
achk

Քիչ առաջ ոստիկանները վիրավորել են ակցիայի մասնակից Վահրամ Պետրոսյանի աչքի հատվածը։ «Ա1+»-ի հետ զրույցում տուժողն ասաց, որ ինքը փորձել է անցնել փողոցը, սակայն ոստիկանները բռնության են դիմել, ինչի հետեւանքով նաեւ աչքն է վնասվել։ Քաղաքացու պնդմամբ՝ ոստիկաններն աչքի են ընկնում կոպիտ վերաբերմունքով ոչ միայն իր նկատմամբ։ Հիշեցնենք, «Ոչ թալանին» նախաձեռնությունը փողոց է դուրս եկել՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։